Երջանկության նկարը


Պատահականությունները պատահական չեն: Եվ այս կյանքը սիրելու և սիրվելու համար է, և պետք է պատահակնություններին ուշադրություն դարձնել:
Լուսինեի և Տիգրանի համար կյանքը այնքան ուրախ էր, նրանք արդեն գտել էին իրենց երջանկությունը, և ոչինչ չէին պահանջում այս կյանքից: Եվ իրանց ամեն օրը սկսվում և ավարտվում էր սիրով:
Մի գեղեցիկ օր` Տիգրանը գնում է արվեստանոց, որտեղ Լուսինեն նկարում էր: Ներս մտնելուն պես` նկատում է, որ Լուսինեն ինչ-որ բան է թագցնում.
-Այդ ի՞նչ էր, - հարցնում է Տիգրանը:
-Ոչինչ սեր իմ, -շփոթված պատասխանում է Լուսինեն:
-Չէ՛, դու ինձնից ինչ-որ բան թաքցրիր
-Լավ, դու ճիշտ ես, դա նկար էր, բայց դու դա ավարտվելուն պես կտեսնես:
-Իսկ ի՞նչ է պատկերված նկարում
-Երջանկություն
-Երջանկությու՞ն, ինձ էլ թվում էր դա պատկերել չի լինում, -ժպտալով ասաց Տիգրանը:
- Ուրեմն քեզ սխալ էր թվացել: Դա իմ ու քո երջանկությունն է:
Այդ նկարում մեծ սեր էր պատկերված: Չնայած Տիգրանին շատ հետաքրքիր էր, բայց էլ հարցեր չտվեց:
Եվ եկավ մի օր, երբ Տիգրանը չզանգեց: Արդեն կեսօր էր, բայց ոչ մի զանգ: Լուսինեն փորձում էր կապնվել, սակայն ապարդյուն, համարը անհասանելի էր, և այդպես էլ լուր չունեցավ այդ օրը:
Հաջորդ օրը, այդ անհանգիստ վիճակից դուրս գալու համար գնում է արվեստանոց: Եվ բացելով դուռը` տեսնում է, որ իրենց երջանկության նկարը չկար, այդ նկար փոխարեն դրված է ճերմակ թուղթ: Ու՞ր կարող էր անհետանալ նկարը, միայն Տիգրանը կարող էր մտնել այդտեղ:
Որոշ ժամանակ անց զանգ է հնչում.
-Բարև ձեզ, ես Լուսինեի հետ եմ խոսում:
-Այո
-Ես ցավում եմ, Տիգրանը մահացել է ավտովթարից:
Վերջ, կանգնեց ժամանակը, միայն ցավ և արցունքների հեղեղ էր թափվում: Անահավատալի է,ինչպե՞ս,ինչու՞ : Էլ չկար Տիգրանը:
Անցավ մեկ ամիս, Լուսինեն արվեստանոցից դուրս չէր եկել, ոչ մեկի հետ չէր խոսել: Միայն փորձում էր այդ նկարը նկարել, չէր ստացվում,չկար էլ այդ երջանկությունը, չկար սեր, կար միայն դատարկություն: Եվ այդպես էլ չիմացավ, թե ուր էր անհետացել նկարը,որը դեռ ավարտված չէր:
Մի քանի օր անց,արվեստանոց մի մարդ է գալիս, որ իր հետ նվեր էր բերել, թե ում կողմից էր, չգիտեր: Բացելով նվերը տեսավ, որ դա իրենց երջանկության նկարն է, շրջանակի մեջ առած: Դա Տիգրանն էր վերձրել վթարի օրը, և ցանկացել շրջանակի մեջ առնի նկարը: Սակայն դա անավարտ էր, և միգուցե նկարը անավարտ չլիներ, Տիգրանին ոչինչ էլ չէր լինի: Եվ իրենց երջանկությունն էլ անավարտ չէր մնա:
Մնաց միայն այն ճերմակ թուղթը,որը այդպես էլ երջանկություն չտեսավ:

Հեղինակ՝ Տիգրանուհի Քերոբյան...
Categories: , ,

Հավանեք և տարածեք

Related Posts Plugin for WordPress, Blogger...